Scholarship for Master and PhD study in Poland
June 14, 2017
Looking for EVS volunteers
May 1, 2017

«Էկոտուրիզմը

գյուղական համայնքներում.

Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները»

Սեմինար

Մայիս26-28, 2017

Ծաղկաձոր

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

“ Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները ”

“Հանուն Մարդկային Կայուն Զարգացման” ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կազմակերպում է “Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները” խորագիրը կրող սեմինար, որը նախատեսված է գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:

Ծրագիրը նախատեսվում է անցկացնել ք.Ծաղկաձորում Մայինսի 26-28 ընկած ժամանակահատվածում:

Միացյալ ազգերի կազմակերպությունը 2017թ-ը հայտարարել է որպես Կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի (A/RES/70/193), որը եզակի հնարավորություն է ընձեռնում բարձրաձայնել Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու առկա խոչընդոտները: Միևնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը զարգացման գերակա ուղղություններից մեկը է հայտարարել կայուն տուրիզմը: Ուստի սույն ծրագիրն ուղղված է նպաստելու և խրախուսելու կայուն տուրիզմը Հայաստանում առհասարակ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա:

Ծրագրի նպատակն է՝

* խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը;

* նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը և հաջորդ սերունդներին հնարավորինս անձեռնմխելի փոխանցմանը;

* աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։

Ծրագիրը կնպաստի գյուղական համայնքներում կայուն էկոտուրիզմի զարգացմանը։

Ծրագիրը կլուսաբանի էկոտուրիզմի զարգացման հիմնախնդիրները, կտրվեն հնարավոր լուծման ուղղիները և կվերլուծվի համայնք-պահպանվող տարածք-տուրօպերատոր եռակողմ կապը:

Ծրագրի առանցքային թեմաներն են ՝

1. Զբոսաշրջության կառավարման ձևեր և առաջարկություններ;

2. Գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները;

3. Համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը;

4. Պատմամշակութային վայրեր և կոթողներ;

5. Համայնքում զբոսաշրջության ռեսուրսների և ենթակառուցվացքի գնահատում;

6. Առաջարկվող զբոսաշրջության տեսակներ և երթուղիներ;

7. Բիզնես ծրագրերի կազմում զբոսաշրջության ոլորտում:

Ընտրության կարգ

Մասնակիցները պետք է լինեն գործող և ուսանող

* տուրիստական գործակալներ,

* զբոսավարներ,

* էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցներ

Լրացված հայտն ուղարկել nersisyan.liana@gmail.com էլ.հասցեով մինչև 22.05.2017, ժամը 24.00:

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 23.05.2017

Ծրագրի բոլոր ծախսերը ֆինանսովորում է կազմկոմիտեն: